«Аэрофлот»-ը թույլատրել է մինչև 4 նստատեղ գնել ինքնաթիռում քնելու համար

1 Min Read

Aeroflot Airlines-ը գործարկել է Sleep+ ծառայությունը, որը թույլ է տալիս միանգամից 3 կամ 4 քնելու տեղ գնել էկոնոմ կարգում։ Ծառայությունը կգործի Մոսկվայից Կուբայի Վարադերո առողջարանային քաղաք չվերթերնի համար։

«Sleep+ ծառայությունը նստատեղերի շարք է (երեք նստատեղից բաղկացած բլոկ պատուհանի մոտ կամ չորս նստատեղից բաղկացած կենտրոնական շարք՝ ուղևորի ցանկությամբ) մեկ շարքով էկոնոմ դասի խցիկում՝ հատկացված մեկ ուղևորի։ Sleep+ ծառայությունը տրամադրվում է միայն օդանավակայանում գրանցման փուլում»,- ասվում է «Աերոֆլոտ»-ի Telegram ալիքում, տեղեկանում ենք Kommersant-ից։

Այս ծառայությունը գնած հաճախորդներին տրվում է ճամփորդական հավաքածու՝ բարձ, վերմակ, անկողնային պարագաներ (ներքնակ, սավան, մեծ բարձ):

Մոսկվայի  Շերեմետևո օդանավակայանում ձևակերպելու դեպքում դեպի Վարադերո չվերթների պատուհանի մոտ 3 նստատեղի շարքը արժե 21,5 հազար ռուբլի, կենտրոնական շարքը՝ բաղկացած 4 նստատեղերից արժե 32,5 հազար ռուբլի (առանց տոմսերի գների):

Կիսվեք այս հոդվածով