Որքան է կազմում վարկերի և ավանդների ծավալների հարաբերակցությունը

1 Min Read

Ընդհանրապես ավանդների և վարկերի ծավալների հավասարակշռությունը կարևորագույն հիմնախնդիր է հատկապես երկարաժամկետ ֆինանսատնտեսական կայունության տեսանկյունից։


Ուկրաինայում պատերազմի սկզբից ավանդների աճը մոտեցել է 100 միլիարդ գրիվնայի


Այս հիմնահարցերով աշխատանքներ տարվում են, սակայն Հայաստանը շարունակում է գործել սպառման բարձր հակումով, ինչը խոչընդոտում է գումարների կուտակմանը և դրանց որոշակի մասի մուտքը բանկեր որպես ավանդ։

2023թ․-ի մարտ, ապրիլ և մայիս ամիսներին հանրապետությունում վարկերի և ավանդների ծավալները հաստատվել են հետևյալ մակարդակում․

Գծապատկեր 1․ Վարկերի և ավանդների ծավալները 2023թ-ի մարտ-մայիս ամիսների վերջի դրությամբ

ՎԿ տվյալների համաձայն՝ 2023թ․-ի մայիսի վերջի դրությամբ ՀՀ առևտրային բանկերում և վարկային կազմակերպություններում վարկերի ծավալները կազմել են 4,773,032 մլն դրամ։ Վերջինս ապրիլի համեմատ ավելացել է 1,8%-ով։

Միևնույն ժամանակ ավանդների ծավալները հաստատվել են 5,147,288 մլն դրամ մակարդակում։ 2023թ․-ի մայիսին ապրիլի համեմատ ավանդների ծավալները նույնպես աճել են, սակայն 0,2%-ով։

Ավանդներ-վարկեր տարբերությունը 2023թ-ի մարտին կազմում էր 429,158 մլն դրամ, ապրիլին՝ 447,081 մլն դրամ, իսկ մայիսին՝ 374,256 մլն դրամ։

Փաստացի ստացվում է, որ 2023թ-ի մայիսին ապրիլի համեմատ ավանդների և վարկերի տարբերությունը կրճատվել է 16%-ով։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով