Ինչպիսին է աշխարհի վերաբերմունքը Արհեստական բանականության նկատմամբ. հարցումների վերլուծություն

3 Min Read

Արհեստական բանականությունը դարձել է հեղափոխական ուժ, որն ի վիճակի է վերափոխել մեր առօրյա կյանքի շատ ասպեկտներ: Հետևաբար, հասկանալը, թե ինչպես է մարդը վերաբերվում դրա գոյությանն ու զարգացման տեմպերին, չափազանց կարևոր է:

Որքան ավելի է արհեստական բանականությունը ներթափանցում մեր առօրյա, այնքան ավելի շատ հարցեր են առաջանում։ Առաջին հերթին փորձ է արվում այս հարցումների միջոցով մարդկանց նախապատրաստել մի էլ ավելի խոշոր հեղափոխության։ Ցանկացած նոր բան դժվար է ընկալվում և ընդունվում։ Հիշենք բջջային հեռախոսները, համակարգիչները և համացանցը։ Իսկ ժամանակակից մարդն այսօր չի պատկերացնում իր կյանն առանց այս ամենի։


Ինչպիսին կլինեն հետևանքները. Արհեստական բանականությունը և ԱՄՆ-ում սպասվելիք նախագահական ընտրությունները


Արհեստական բանականությունն էլ ավելի խորքային փոփոխություններ է իր հետ բերելու, որին պետք է պատրաստվել։ Աշխարհի 121 երկրում 125 հզր մարդու հարցրել են՝ արդյոք իրենց երկրներում մոտակա 20 տարիների ընթացքում արհեստական բանականությունն ավելի շատ դրական, թե բացասական ազդեցություն է ունենալու։

Այս հարցումները վերլուծելիս նկատվում է բավականին հետաքրքիր պատկեր․

Գծապատկեր 1․ Արհեստական բանականության նկատմամբ դրական և բացասական տրամադրվածությունները 

Նշենք, որ երբ փաստացի արդյունքը մեծ է 1-ից, ապա առկա է դրական տրամադրվածություն, եթե փոքր է 1-ից, ապա գերակշռում են բացասական տրամադրվածությունները։ 

Գծապատկերին նայելիս կարելի է նկատել, որ այստեղ չկան Հյուսիսային Ամերիկան և Մերձավոր Արևելքը։ Պատճառն այն է, որ այստեղ հարցման արդյունքները կազմել են 1 բալ։ Սա նշանակում է, որ մարդկանց տրամադրվածություններն այս տարածաշրջաններում սահմանային են և ավելի շատ գերակշռում է բացասական վերաբերմունքը։

Ով կպատկերացներ, որ տեխնոլոգիաների հայրենիք ԱՄՆ-ում մարդիկ թերահավատորեն կվերաբերվեն արհեստական բանականությանը։ Նման իրավիճակ է նաև Մերձավոր Արևելքում, որի մեջ ներառված են նաև Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը։

Ամենամեծ դրական վերաբերմունքն արհեստական բանականության նկատմամբ ձևավորվել է Արևելյան Ասիայում՝ 4,4 բալ։ Այս արդյունքը նաև կնպաստի արհեստական բանականության բավականին արագ ինտեգրմանը հասարակության հետ։

Հյուսիսային և Արևմտյան Եվրոպայում արդյունքները հաստատվել են 1,8 բալ մակարդակում։ Այստեղ ևս դրական տրամադրությունները գերակշռում են, սակայն դեռևս չեն հասնում Արևելյան Ասիայում առկա տրամադրություններին։

Դրական բարձր տրամադրվածություններ են առկա նաև Ավստրալիայում և Նոր Զելանդիայում, որտեղ հացրումների արդյունքները հաստատվել են 1,7 բալ մակարդակում։

Ինչպես նկատում ենք լրիվ բացասական վերաբերմունք է առկա Աֆրիկայի տարբեր հատվածներում։ Կարող ենք փաստել, որ Աֆրիկան նույնիսկ չի պատկերացնում, որ աշխարհում կա արհեստական բանականություն։ Սակայն, հնարավոր է, որ արհեստական բանականության ճիշտ կիրառումը կարող է հեղափոխական փոփոխություններ առաջացնել հենց Աֆրիկայում։

Կիսվեք այս հոդվածով