Wildberries միջազգային առցանց հարթակն ամփոփում է հայ ձեռներեցների հետ 2023թ․-ի առաջին կիսամյակի համագործակցության արդյունքները:
Տեղական արտադրության ապրանքների նկատմամբ հետաքրքրությունը շարունակում է աճել տեսականու ընդլայնման և հարթակում հայ ձեռներեցների թվի ավելացման շնորհիվ։ Այս մասին Banksnews.am-ին փոխանցեցին Wildberries-ի գրասենյակից։
Այսպիսով, Հայաստանից ապրանքների վաճառքը 2023թ.-ի առաջին կիսամյակի համար աճել է 50%-ով (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ) և կազմել 672,6 մլն ռուբլի:
ԹՈՓ-5 տեղական ապրանքները. սնունդ (163,6 մլն ռուբլի), կոշիկ (135 մլն ռուբլի), հագուստ (104,5 մլն ռուբլի), ներքնազգեստ (101,5 մլն ռուբլի) և նորածինների հագուստ (61,2 մլն ռուբլի):
Grand Candy շոկոլադներն ու քաղցրավենիքները, Roy shoes ընկերության տղամարդկանց և կանացի կոշիկները, ինչպես նաև արծաթյա զարդերը դարձել են վաճառքների հիթը: Նշված ժամանակահատվածում հաճախորդներն ակտիվորեն գնել են Artie-ից մանկական հագուստ և ներքնազգեստ, KGVellona Shoes-ից՝ կանացի կաշվե կոշիկներ, ինչպես նաև «Անմիջապես այգուց»՝ չորացրած բանջարեղեն և մրգեր:
Առցանց հարթակը շարունակում է ամրապնդել համագործակցությունը հայաստանյան բիզնեսի ներկայացուցիչների հետ․ ավելի շատ ձեռներեցներ են սկսում իրենց բիզնեսը հարթակում։ 2023թ.-ի հունվարից-հունիս ընկած ժամանակահատվածում հարթակում գրանցված տեղացի վաճառողների թիվը կազմել է 1878 (+42% 2023թ. սկզբից):
Տարեսկզբին Wildberries-ը գործարկել է Հայաստանից նոր գործընկերների աջակցության ծրագիր՝ հարթակում վաճառողներին գրանցելու երաշխիքային վճարը կրճատվել է 3 անգամ՝ հասնելով 50000 դրամի։ Այդ գումարը հնարավոր է օգտագործել հարթակում ապրանքների գովազդի և առաջմղման համար։ Իսկ պատվերների տրամադրման կետերի նոր սեփականատերերի համար՝ Wb.point հարթակում գրանցվելիս, երաշխիքային վճարը ժամանակավորապես չեղարկվել է։
Նաև մեկնարկել է առաքումների ընդունումը պատվերների տրամադրման կետերում, իսկ ձեռներեցների համար անցկացվել են վեբինարներ՝ առցանց սեգմենտ արդյունավետ մուտք գործելու հարցերի շուրջ:
«Մենք շարունակում ենք ամրապնդել համագործակցությունը հայ ձեռներեցների հետ։ Երևանում արդեն գործում է տեսակավորման կենտրոն, հանրապետության ողջ տարածքում բացվել են ավելի քան 270 պատվերների տրամադրման կետեր։ Նախատեսում ենք լոգիստիկ ենթակառուցվածքի ընդլայնում. մենք ձգտում ենք ապահովել պայմաններ՝ երկրի բնակիչներին ապրանքների առաքման արագության և հարթակի ողջ տեսականու հասանելիության համար: Սա թույլ կտա ձեռներեցներին նվազեցնել առաքման համար տրանսպորտային ծախսերը և ավելացնել եկամուտը»,- նշել են Wildberries-ի մամուլի ծառայությունից։
Wildberries-ը Հայաստանում
Հայաստանում Wildberries միջազգային առցանց հարթակը գործում է 2018 թվականից, գործընկերների համար պատվերների տրամադրման կետերն արդեն բացվել են 2021թ․-ին, ուղիղ վաճառքները մեկնարկել են 2022թ․-ի վերջին՝ երկրում առաջին բաշխիչ կենտրոնի բացմամբ (2500 մ2 մակերեսով)։
2023թ.-ին երկրում առաջին անգամ հասանելի դարձավ առաքումների ընդունումը Wildberries-ի պատվերների տրամադրման կետերում, ինչը թույլ տվեց տեղական բիզնեսներին նվազեցնել իրենց լոգիստիկ ծախսերը և արագացնել պատվերների առաքումը հաճախորդներին:
2023թ․-ի առաջին կիսամյակի վերջում Հայաստանից գնորդների համար բացվել են Wildberries-ի ավելի քան 270 պատվերների տրամադրման սեփական և գործընկերային կետեր:
Wildberries-ի մասին
Wildberries-ը միջազգային խոշոր առցանց հարթակ է, որը շուկայում գործում է արդեն 19 տարի: Աշխարհագրությունը ընդգրկում է 7 երկիր՝ Ռուսաստանի բոլոր շրջանները, ինչպես նաև մի շարք այլ երկրներ, այդ թվում՝ Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը և Իսրայելը։ Ամեն օր Wildberries-ը մոտ 12 միլիոն ապրանք է առաքում իր հաճախորդներին իր ներկայության բոլոր երկրներում: 2023 թվականի մարտի վերջի դրությամբ առցանց հարթակի բոլոր լոգիստիկ կենտրոնների ընդհանուր մակերեսը գերազանցում է 2,8 մլն մ2:
Wildberries-ի տեսականին ներառում է ռուսական և արտասահմանյան ապրանքանիշերի արտադրանքը՝ հագուստ և կոշիկ, աքսեսուարներ, գեղեցկության պարագաներ, մանկական ապրանքներ, տեխնիկա և էլեկտրոնիկա, կենցաղային ապրանքներ, զարդեր, սնունդ, գրքեր, թվային ապրանքներ և շատ ավելին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում