Անշարժ գույքի շուկայում գործում են տարբեր խմբեր, որոնք փոփոխում են իրենց համապատասխան վարքագիծը ստանալով տարաբնույթ տեղեկատվություն երկրում և դրանից դուրս տեղի ունեցող իրադարձությունների մասին:
Այս ամենի արդյունքում անշարժ գույքի շուկայում ընթանում են գործընթացներ, որոնք իրենց հետքն են թողնում տնտեսության մյուս ոլորտների վրա:
Այս առումով հատկանշական է իրավաբանական անձանց վարքագիծը անշարժ գույքի շուկայում.
2022թ․-ի ապրիլի դրությամբ իրավաբանական անձանց կողմից վաճառված անշարժ գույքի գործարքների թիվը կազմում է 386 միավոր, իսկ գնված անշարժ գույքի գործարքների թիվը՝ 169 միավոր։ Այս փուլում արձանագրեցինք, որ իրավաբանական անձանց կողմից իրականացված անշարժ գույքի վաճաառքի գործարքները գերազանցում են գնման գործարքներին մոտ 2 անգամ։
Հետաքրքիր է հասկանալ իրավաբանական անձանց գործունեությունը անշարժ գույքի շուկայում ռեգիոնալ տեսանկյունից․
Ինչպես երևում է գծապատկեր 2-ում, իրավաբանական անձանց կողմից վաճառված անշարժ գույքի գործարքների թիվը Երևանում գերազանցել է գնված անշարժ գույքի գործարքների թվին մոտ 4 անգամ։
Ընդհանուր հանրապետության միտումներին հակառակ են գնում Վայոց Ձորի մարզը, որտեղ գնման գործարքների թիվը գերազանցել է վաճառված անշարժ գույքի գործարքների թվին մոտ 9 անգամ։ Նմանատիպ իրավիճակ է Արագածոտնի, Արարատի, Լոռու և Սյունիքի մարզերում։
Մյուս հարցը, որը մեզ հետաքրքում է կապված է իրավաբանական անձանց կողմից ձեռքբբերված գույքին.
Իրավաբանական անձանց կողմից անշարժ գույքի գնման գործարքներում գերակշռել են հողի հետ կապված գործարքները՝ 57%: Նկատենք, որ հողի հետ կապված գնման գործարքներում 63%-ը գյուղատնտեսական նշանակության հողերն են։ Վաճառված անշարժ գույքի գործարքներում գերակշռել են բազմաբնակարան շենքի բնակարանները՝ 50%:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում