Այսօր Կառավարությունը նիստի ժամանակ հավանություն տվեց ՀՀ-ի և Եվրոպական հանձնաժողովի միջև նախատեսվող՝ «Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» ծրագրին, որի արժեքը 32 միլիոն եվրո է:
Նախագիծը ներկայացնելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ասաց, որ ծրագրի հիմնական նպատակն է աջակցել Հայաստանում կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին 2 ուղղությամբ:
«Մասնավորապես այս բարեփոխման առանցքում բնագիտական առարկաների և ՏՏ ուղղությամբ կրթության որակի բարելավումն է: Նախատեսվում է, որ այս ծրագրով Արարատի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի բոլոր դպրոցները հնարավորություն կունենան ստանալ լաբորատորիաներ ֆիզիկա, քիմիա աշխարհագրություն, կենսաբանություն և ՏՏ ուղղությամբ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ պատասխանեց, որ երբ մի քանի դպրոց է մտել, լաբորատորիաների դասասենյակներ, հետո համարձակվել է մուտք գործել պահեսային հատված, որտեղ տարբեր նյութեր են եղել, տեսել է, որ շատ նյութեր կան, որոնք բարոյապես մաշված են:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում