Եվրամիության ֆինանսական աջակցությամբ Արարատի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում բոլոր դպրոցները կունենան քիմիայի, ֆիզիկայի, կենսաբանության, աշխարհագրության և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներ:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ՝ նախագծով առաջարկում են հավանություն տալ Հայաստանի և Եվրոպական հանձնաժողովի միջև նախատեսվող «Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» ծրագրին, որի արժեքը 32 մլն եվրո է, դրանից 29.3 մլն եվրոն նախատեսվում է, որ Հայաստանին կտրամադրվի դրամաշնորհային հիմունքներով՝ որպես բյուջետային աջակցություն, ևս 2.7 մլն եվրոն կլինի լրացուցիչ տեխնիկական աջակցություն՝ ծրագրի իրականացման օժանդակության նպատակով:
Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին:
Մանրամսները Տեսանյութում
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում