Իլոն Մասկի X Corp.-ը, ում պատկանում է Twitter սոցիալական ցանցը, որը վերանվանվում է X, կիջեցնի գովազդի գները հարթակում, որպեսզի գրավի հեռացած գովազդատուներին: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Լրատվամիջոցի տվյալներով, ընկերությունը սկսել է ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից բրենդներին առաջարկել գովազդային տեսահոլովակների տեղադրում իջեցված գնով: X-ում մինչև հուլիսի 31-ը գործում է 50 % զեղչ նման գովազդի ցանկացած պատվերի դեպքում:
«Մեր նպատակն է օգնել մեր գովազդատուներին ստանալ Twitter-ում ամենաշատ տեսանելիությունը [օգտատերերի] ակտիվության ժամանակ, օրինակ՝ կանանց աշխարհի գավաթի ժամանակ», – ասվում է ընկերության կողմից ապրանքանիշներին ուղարկված նամակներից մեկում:
X Corp-ը նաև զգուշացրել է բրենդներին, որ իրենց պաշտոնական էջերը կկորցնեն իրենց «ստուգված» կարգավիճակը, եթե ընկերությունները վերջին ամսվա ընթացքում գովազդի վրա չծախսեն առնվազն 1000 դոլար կամ վեց ամսում 6000 դոլար:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում