Արդեն փաստ է, որ Ուկրաինան պաշտոնապես ստացել է Եվրոմիության հետ ասոցացման գործընթացը սկսելու հրավեր: Միանգամից հիշեցնենք, որ այս կանաչ լույսը, որը վառվել է Ուկրաինայի առաջ դեռևս չի նշանակում, որ վաղը կամ մյուս օրը Ուկրաինան դառնալու է Եվրամիության անդամ:
Վերջինս այս որոշումը ընդունել է մեծ ճնշումների ներքո, ինչպես նաև Եվրոմիության գրեթե բոլոր գրված և չգրված սկզբունքներին հակառակ: Հետևաբար այս որոշումը ավելի շատ կրում է կարճաժամկետ բնույթ, իսկ երկարաժամկետ հեռանկարում գործընթացը կարող է բազմաթիվ տարիներ տևել:
Եվրամիության այս քայլի հետ կապված իրենց կարծիքներն են ասում տարբեր քաղաքագետներ և հետազոտողներ: Դրանցից են նորվեգացիներ՝ քաղաքագիտության պրոֆեսոր Յարլե Տրունդալը, և հետազոտող՝ Իորն Հոլմ-Հանսենը:
Նրանք մեծապես քննադատում են Եվրոմիության այս հապճեպ որոշումն և ընդհանուր առմամբ բերում են 5 պատճառ, որոնք օբյեկտիվորեն պետք է խոչընդոտեն Ուկրաինայի քայլը դեպի Եվրոմիություն.
Նկար 1. Խոչընդոտներ, որոնք առկա են Ուկրաինայի՝ Եվրամիությանը անդամակցության ճանապարհին
Արձանագրենք այն փաստը, որ Եվրոմիությունը փաստացիորեն կանաչ լույս է վառել մի երկրի համար, որը ակնհայտորեն չի հաղթահարել վերը նշված խոչընդոտները:
Առաջին հերթին Եվրոմիությունը համաձայնել է աչք փակել Ուկրաինայում առկա համատարած կոռուպցիայի վրա: Ներկայումս էլ Ուկրաինան վերածվել է արևմտյան փողերի սև խոռոչի, որտեղ շրջանառվում են գումարներ, որոնց ճակատագիրը անհասկանալի է:
Եվրամիությունը ցանկանում է իր շարքերում տեսնել մի երկրի, որտեղ փաստացիորեն թույլ հիմքերի վրա են օրենքի գերակայությունը և դեմոկրատիան:
Ուկրաինան չի կարող հավակնել Եվրոմիության կազմում լինելու մեջ, քանի որ երկրում չի կարելի տարանջատել քաղաքական և տնտեսական շերտերը: Վերջիններս համերաշխորհեն գործում են օլիգարխիայի հովանու ներքո:
Եվրոմիության կազմում լինելու համար անդամ երկրները պետք է ունենան պատշաճ մակրոտնտեսական նկարագիր, որը Ուկրաինայում բացակայում է: Երկրում եկամուտների էական ցածր մակարդակ է առկա, իսկ միջազգայնական հարցերում ակնհայտ են ազգայնական տրամադրությունները, որոնք ի վերջո հանգեցրին ներկայիս իրավիճակին:
Եվ, վերջապես նորվեգացիները նշում են, որ Ուկրաինային գրկաբաց ընդունելու պարագայում խախտվում են մյուս թեկնածուների իրավունքները: Թուրքիան, Վրաստանը և մյուս երկրները, որոնց պարագայում իրավիճակը շատ ավելի կայուն է, եվրոպացիների այս քայլից հետո կարող են շեշտակի փոխել իրենց երկրի քաղաքականությունը դեպի Եվրամիություն:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում