Սույն վերլուծությունում դիտարկենք ՀՀ իրական հատվածում իրականացված ներդրումների մաքուր պաշարների ծավալները: Մեր ընթերցողներին հիշեցնենք, որ մաքուր պաշարներն ընդգրկում են 1988թ. մինչև 2023թ. մայիսի վերջն ընկած ժամանակահատվածում ինչպես գործառնության արդյունքում իրականացված ներդրումների ծավալների հանրագումարը, այնպես էլ պարտավորությունների գծով մարումները, գների, փոխարժեքի և այլ փոփոխությունների` արտակարգ իրավիճակների, մեխանիկական սխալի և կազմակերպության ուղղակի լուծարման արդյունքում իրականացված փոփոխությունները, ինչպես նաև հաշվեգրված, սակայն չստացված/չվճարված շահաբաժինները և տոկոսավճարները:
ՀՀ պետական պարտքը հատել է 11 մլրդ դոլարի շեմը․ որքանո՞վ է աճել 2023-ի առաջին կիսամյակում
ՀՀ իրական հատվածում կատարված ներդրումների մաքուր պաշարների ծավալները 2023թ-ի մայիսի վերջի դրությամբ կազմել են 2,537,190.3 մլն դրամ, որից 1,777,905 մլն դրամը ուղղակի ներդրումների ծավալներն են։
Ուսումնասիրենք ներդումների վերոնշյալ ծավալներում զգալի մասնաբաժին ունեցող պետությունները․
ՎԿ տվյալները փաստում են, որ ընդհանուր ներդրումների ծավալներում 34% մասնաբաժին ունի ՌԴ-ն։
Կանադայի, Միացյալ Թագավորության և Կիպրոսի մասնաբաժինները համապատասխանաբար կազմել են 6%, 6% և 5%։
Մյուս կողմում ուղղակի ներդրումների ծավալներն են։ Այստեղ զգալի դերակատարում ունի ՌԴ-ն, որի կողմից իրականացված ներդրումների մաքուր պաշարների ծավալների մասնաբաժինը կազմել է 44%։
Կանադայի, Կիպրոսի և Միացյալ Թագավորության մասնաբաժինները կազմել են համապատասխանաբար 8%, 6% և 5%։