Գիտնականները ներկայացրել են «Sycamore» քվանտային համակարգչի աշխատանքի փորձարկման արդյունքները գրում է hightech.fm-ը։
Google-ի մշակած «Sycamore» քվանտային համակարգչով աշխատող հետազոտողների խումբը հայտնել է պատահական քվանտային սխեմաների (Random Circuit Sampling) հիման վրա թեստի անցկացման արդյունքների մասին: Նրանք պնդում են, որ քվանտային համակարգչի վերջին տարբերակը կարող է վայրկյանների ընթացքում կատարել բարդ հաշվարկներ, որոնց համար ամենաարագ գերհամակարգչին կպահանջվի մոտ 47 տարի:
Չորս տարի առաջ Google-ն առաջին անգամ հայտարարեց քվանտային գերազանցության հասնելու մասին։ Այն ժամանակ 53 կուբիթանոց «Sycamore»-ը մի քանի վայրկյան առաջ էր անցնում ամենաարագընթաց Ժամանակակից «Frontier» գերհամակարգչից:
Այդ ժամանակից ի վեր հետազոտողները «Sycamore»-ին ավելացրել են ևս 17 կուբիթ: Նոր փորձարկման տվյալները ցույց են տալիս, որ այժմ այն մի քանի վայրկյանում հաշվարկներ է կատարում, որոնց կրկնության համար «Frontier»-ը կծախսի 47 տարի: Չնայած այս մասշտաբով քվանտային գերազանցության հասնելը տեխնոլոգիայի զարգացման կարևոր ձեռքբերում է՝ առայժմ այս սարքերը հեռու են կիրառական խնդիրների լուծման համար լայն գործնական կիրառությունից։
Օրինակ, Microsoft-ի ներկայացուցիչները կարծում են, որ մարդկությունը դեռևս գտնվում է քվանտային հաշվարկների կիրառման վաղ փուլերում, առաջին քայլերն է անում այդ ուղղությամբ ։ Որպեսզի քվանտային համակարգիչները էական ազդեցություն ունենան մեր առօրյա կյանքի վրա, անհրաժեշտ է զարգացնել քվանտային գերհամակարգիչ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում