ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ սոցցանցերում իր կնոջ` Աննա Հակոբյանի տեղադրված լուսանկարներին, որտեղ ցույց է տալիս բանջարեղեն, այնինչ այսօր Արցախում մարդիկ ուտելիքի պահանջ ունեն։
«Ի՞նչ է ցույց տվել իմ կինը` լոլիկ, բամիա, սմբուկ։ Բոլորը մեր բակում աճած… Հիմա ուզում եք ասել, որ հուլիս ամսին Ղարաբաղում լոլիկ չկա՞, իսկ ինչի՞ չկա, կամ ո՞նց կարող է չլինել։ Գոնե ՀՀ կառավարությունը վերջին շրջանում բավարար միջոցներ է հատկացրել, որպեսզի գյուղատնտեսական աշխատանքներ իրականացվեն Արցախում»,– ասաց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում