ԼՂ ներկայացուցիչները իրենք պիտի լինեն բանակցությունների կողմ․ ՀՀ վարչապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Հայաստանը չի կարող որոշել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ճակատագիրը։ Այսոր նման կարծիք հայտնեց Նիկոլ Փաշինյանը ասուլիսի ժամանակ։ Հայաստանի կառավարությունը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները իրենք պետք է լինեն բանակցությունների, խոսակցության, երկխոսության կողմ։

«Մենք հենց այդ օրակարգն ենք առաջ մղում՝ նկատի ունենալով, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը պետք է քննարկվեն Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության ֆորմատով՝ միջազգային մեխանիզմի շրջանակներում։ Կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, կառավարությունը այս բանաձևի շրջանկաներում հնարավորություն կունենան հասցեագրել իրենց հուզող բոլոր հարցերը, և ոչ միայն հարցեր առաջադրել, ոչ միայն բովանդակություն գեներացնել, այլև, որ շատ կարևոր է՝ կրել այդ բովանդակության հետ առնչվող քաղաքական պատասխանատվությունը»,- ասաց վարչապետը։

 

Կիսվեք այս հոդվածով