Հայաստանում հունիսին արձանագրվել է գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ՝ 719 հազար 224 աշխատատեղ, տեղեկացրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում:
«Հայաստանը շարունակում է գտնվել բարձր տնտեսական ակտիվության ուղեծրում, շարունակում է նոր աշխատատեղերի ստեղծումը: Ըստ այդմ՝ 2018 թվականի մայիսից մինչև օրս Հայաստանում ստեղծվել է շուրջ 171 հազար նոր աշխատատեղ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Ըստ Փաշինյանի՝ շարունակում են աճել աշխատավարձերը։ Այս տարվա հունիսին նախորդ տարվա հունիսի նկատմամբ միջին ամսական աշխատավարձն աճել է 13.7 տոկոսով կամ 34. 469 դրամով:
Մանրամասները՝ տեսանյութում։