Ozon-ը Հայաստանում ներկայացուցչություն է բացել, գործարկվել է նաև տեսակավորման կենտրոնը

25 Հուլիսի, 2023
1 Min Read
Ozon-ը Հայաստանում ներկայացուցչություն է բացել, գործարկվել է նաև տեսակավորման կենտրոնը

Ozon-ը ներկայացուցչություն է բացել Երևանում և գործարկել տեսակավորման կենտրոն։ 2000 քառ մետր մակերեսով լոգիստիկ օբյեկտը կապահովի պատվերների ընդունումը և մշակումը, դրանց ամբողջական փաթեթավորումը, ինչպես նաև կկարգավորի վերադարձի հետ կապված խնդիրները:

«Տեսակավորման կենտրոնի բացումը կհեշտացնի տեղի ձեռներեցների մուտքը ռուսական շուկա և թույլ կտա նրանց Ռուսաստանում Ozon–ի 37 մլն գնորդներից բաղկացած լսարանին ավելի արդյունավետ վաճառել իր արտադրանքը»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ վաճառողները կկարողանան իրենց ապրանքները առաքել պատվերների ընդունման կետեր, որոնք տեղակայված են Երևանում և Հայաստանի այլ խոշոր քաղաքներում, իսկ Ռուսաստան ապրանքների առաքման միջին ժամկետը կկազմի 5-8 օր: Միևնույն ժամանակ, ընկերությունն ապագայում նախատեսում է ընդլայնել պատվերների ընդունման և թողարկման սեփական կետերի ցանցը ամբողջ երկրում:

Կիսվեք այս հոդվածով
Թողնել մեկնաբանություն