Ռուս-ուկրաինական ճգնաժամը շարունակվում է։ Այս հակամարտությունը ջնջեց բոլոր այն ձեռքբերումները, որոնք առկա էին Սովետական Միության փլուզումից հետո։ Փոխվեցին բոլոր հարաբերությունները, որոնք ձևավորվել էին վերջին 30 տարիների ընթացքում։ Իրավիճակը բարդանում է նաև նրանով, որ Արևմուտքը և Ռուսաստանը իրար սպառնում են միջուկային ճգնաժամով, որը վերջի վերջո կհանգեցնի գլոբալ աղետի։ Այս ժամանակահատվածում Ռուսաստանը վերածվեց այն միակ երկրին, որի նկատմամբ կիրառվել են այդչափ պատժամիջոցներ։
Մեծ յոթնյակը կհամախմբի ջանքերը՝ ուժեղացնելու ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները
Պատժամիջոցները ներառում են ՌԴ տնտեսության տարբեր հատվածները՝ ներառյալ վառելիքաէներգետիկ ոլորտը։ Ամբողջ Արևմուտքը որդեգրել է ռուսական վառելիքաէներգետիկ ռեսուրսների ներկրումից հրաժարվելու քաղաքականությունը։ Սակայն, արևմտյան երկրները ցանկանում են նաև աշխարհի մյուս երկրներին էլ համոզել հրաժարվել ռուսական վառելիքից։
Չնայած տարատեսակ ճնշումներին՝ բազմաթիվ երկրներ դեռևս շարունակում են ներմուծել ռուսական վառելիք։ Անշուշտ, Ռուսաստան-աշխարհ փոխադարձ առևտուրը իրապես բարդացել է՝ պայմանավորված արևմտյան պատժամիջոցներով։
Բայց պետք է արջձանագրել, որ նույնիսկ այս բարդ պայմաններում Ռուսաստանը 2023թ-ի հունվար-հունիս ժամանակահատվածում կարողացել է արտահանել մոտ $100 մլրդ-ի նավթ, գազ և ածուխ։ Արտահանման այս ծավալներում գործում են հիմնական հետևյալ ուղղությունները․
Առաջին տեղում ներմուծման ծավալներով Չինաստանն է, որը Ռուսաստանից գնել է $24 մլրդ-ի նավթ, $3 մլրդ-ի գազ, և $3 մլրդ-ի ածուխ։
Երկրորդ տեղում է ԵՄ-ն, որը ՌԴ-ից գնել է $11մլրդ-ի նավթ և $7 մլրդ-ի գազ։
Երրորդ հորիզոնականում է Հնդկաստանը։ Վերջինս դիտարկվող ժամանակահատվածում գնել է $13 մլրդ-ի նավթ և $3 մլրդ-ի ածուխ։
Եվ վերջին հիմնական գնորդը ռուսների վերջին ժամանակների «հերոս» էրդողանական Թուրքիան է։ Վերջինս Ռուսաստանից գնել է և՛ $7 մլրդ-ի նավթ, և՛ $3 մլրդ-ի գազ, և՛ $2 մլրդ-ի ածուխ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում