Էկոլոգիապես ավելի մաքուր և ավելի ամուր. ճարտարագետները մշակել են նոր տեսակի նյութ

2 Min Read

Ինժեներները մշակել են էկոլոգիապես մաքուր և դիմացկուն ապակու արտադրության նոր տեխնոլոգիա: Փենսիլվանիայի պետական համալսարանի հետազոտողները մշակել են LionGlass նոր տեսակի նյութ: Այն հիշեցնում է դասական ապակի, միայն թե 10 անգամ ավելի դիմացկուն է, գրում է hightech.fm-ը:  

Այս նյութի արտադրությունը հանգեցնում է ածխաթթու գազի ավելի քիչ արտանետումների և նվազեցնում էլեկտրաէներգիայի սպառումը: Ապակու ամենատարածված ձևը, որն օգտագործվում է արդյունաբերական արտադրության մեջ, նատրիում- կալցիում-սիլիկատային ապակիներն են: Այն պատրաստվում է մոտ 1500°C ջերմաստիճանում հալած քվարցային ավազից, սոդայի մոխրից և կրաքարից։  Այս գործընթացը շատ էներգատար է, և բաղադրիչների հալումը հանգեցնում է ածխաթթու գազի արտանետմանը:


Որ ընկերությունն է դառնալու Rapidus-ի տեխնոլոգիական դոնորը՝ կիսահաղորդիչների արտադրության ոլորտում


LionGlass-ի արտադրության համար ինժեներներն ավանդական բաղադրության մեջ սոդան և  մոխիրը փոխարինել են ալյումինի օքսիդով կամ երկաթի վրա հիմնված միացություններով։ Այս դեպքում սիլիցիումի երկօքսիդի պարունակությունը կարող է տատանվել 40% – ից մինչև 90% ծավալների միջակայքում: Ստացված կոմպոզիտային նյութերը պատրաստվում են ընդամենը 400°C ջերմաստիճանում, որի պարագայում էլեկտրաէներգիայի սպառումը կրճատվում է 30% – ով:

Բարձր ամրությունը մի շարք առավելություններ է բացում, կարծում են ինժեներները։ Նման ապակուց կարելի է ստեղծել նույն ամրությամբ ավելի բարակ առարկաներ: Սա նշանակում է, որ արտադրության համար կպահանջվի ավելի քիչ էլեկտրաէներգիա և հումք։ Բացի այդ՝ տրանսպորտային ծախսերը ևս կնվազեն։


Renault-ն և չինական Geely-ն կստեղծեն հիբրիդային և գազային շարժիչներ


 

Share This Article