Կենտրոնական բանկը նախաձեռնում է փոփոխություններ «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքում և հարակից մի շարք օրենքներում, որոնց հիմնական նպատակը ոլորտի զարգացմանը զուգընթաց առաջացող հնարավոր ռիսկերին համարժեք կարգավորման մեխանիզմների ներդրումն է: Այս մասին BanksNews.am-ը տեղեկանում է ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Օրենսդրական փոփոխությունները նաև ներմուծում են բորսայում շրջանառվող ֆոնդերը կարգավորող դրույթներ, որոնց բացակայությունը նախկինում խոչընդոտում էր տվյալ ֆոնդերի ստեղծմանը և զարգացմանը:
Փոփոխությունների առանցքային դրույթներն են.
- ոչ հրապարակային ֆոնդերի կառավարման գործունեության համար անհրաժեշտ կլինի ստանալ Կենտր:ոնական բանկի թույլտվությունը.
- կհստակեցվեն բոլոր այն դրույթները, որոնք կտարածվեն նաև ոչ հրապարակային ֆոնդերի վրա, այդ թվում՝ ֆոնդի ստեղծման և կանոնների գրանցման կարգի, ֆոնդի կանոնադրության (կանոնների) բովանդակության, ֆոնդի լուծարման ընթացակարգի դրույթները.
- Կենտրոնական բանկին կտրվի իրավասություն՝ նորմատիվ իրավական ակտեր ընդունելու միջոցով գործունեության պահանջներ սահմանել ոչ հրապարակային ֆոնդերի և դրանց կառավարիչների նկատմամբ:
Փոփոխությունների նախագծին կարող եք ծանոթանալ այստեղ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում