ՀՀ պետական պարտքը հատել է 11 մլրդ դոլարի շեմը․ որքանո՞վ է աճել 2023-ի առաջին կիսամյակում

1 Min Read

ՀՀ պետական պարտքը հատել է 11 մլրդ դոլարի շեմը։ Այս մասին Banksnews.am-ը տեղեկանում է Ֆինանսների նախարարության հրապարակած տվյալներից։

Հունիսի վերջին դրությամբ՝ ՀՀ պետական պարտքը կազմել է 11 մլրդ 103 մլն դոլար, ինչը տարեսկզբի համեմատ ավելի է շուրջ 466 մլն դոլարով։

Պարտքի 44,2 %-ը ներքին պարտքն է, 55,8 %-ը՝ արտաքին պարտքը։

Կառավարության պարտքը կազմում է 10 մլրդ 559 մլն դոլար, Կենտրոնական բանկի պարտքը՝ 544 մլն դոլար։

ՀՀ պետական պարտքն աճել է բացառապես ներքին պարտքի ավելացման հաշվին։

Եթե 2022-ի դեկտեմբերին ՀՀ ներքին պարտքը կազմել է 4 մլրդ 192 մլն դոլար, ապա 2023-ի հունիսին այն կազմել է 4 մլրդ 665 մլն դոլար։

Մասնավորապես՝ ռեզիդենտների կողմից ձեռքբերված պետական գանձապետական պարտատոմսերի արժեքն աճել է 10,5 %-ով, ռեզիդենտների կողմից ձեռքբերված արտարժութային պետական պարտատոմսերի արժեքն աճել է 18,7 %-ով։ 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով