Հայաստանի մի քանի բանկեր հրաժարվե՞լ են Unistream-ից․ պարզաբանում

1 Min Read

Հայկական Արդշինբանկը հայտարարել է Unistream վճարային համակարգի ծառայության դադարեցման մասին։ Unistream-ի հետ աշխատանքի դադարեցման մասին է հայտնել նաև Կոնվերս Բանկը։

«Արդշինբանկ ՓԲԸ դադարեցնում է դրամական փոխանցումների իրականցումը Unistream արագ դրամական փոխանցումների համակարգով: Բանկը հայցում է հաճախորդների ներողամտությունը և առաջարկում դրամական փոխանցումեր կատարել բանկի կողմից սպասարկվող արագ դրամական փոխանցումների համակարագերով՝ Moneygram, Intelexpress, Ria, Moneytun»,— ասված է ֆինանսական կառույցի տարածած հաղորդագրության մեջ:

Համանման հաղորդագրություն է տարածել նաև Ինեկոբանկը:
«Տեղեկացնում ենք, որ դրամական փոխանցումների իրականցումը Unistream արագ դրամական փոխանցումների համակարգով անհասանելի է: Հայցում ենք ձեր ներողամտությունը հնարավոր անհարմարությունների համար և առաջարկում դրամական փոխանցումեր կատարել Moneygram, Intel Express արագ դրամական փոխանցումների համակարագերով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Կոնվերս Բանկի կայքում նշված է, որ Unistream-ի միջոցով կարող եք դրամական փոխանցում ստանալ՝ ուղարկելով հատուկ Transfer Card-ի հայտ: Նրա հաշվից հնարավոր կլինի գումար փոխանցել Կոնվերս Բանկի քարտին, պարզաբանել են մամուլի ծառայությունից։

Հուլիսի 20-ին ԱՄՆ պատժամիջոցների տակ է հայտնվել համանուն վճարային համակարգի օպերատոր Յունիստրիմ բանկը։ Պատժամիջոցների տակ գտնվող բանկերի հետ գործառնությունները թույլատրվում են մինչև հոկտեմբերի 18-ը. Սահմանափակումները ներառում են ԱՄՆ բնակիչների հետ բիզնեսով զբաղվելու արգելք, ինչպես նաև ակտիվների արգելափակում։

Հուլիսի 21-ին Վրաստանի խոշորագույն բանկերը՝ «Վրաստանի բանկ»-ը և «Թի-Բի-Սի Բանկ»-ը դադարեցրել են հաճախորդների սպասարկումը, ովքեր գումար են ստանում «Յունիստրիմ» արագ փոխանցումների համակարգով։

Կիսվեք այս հոդվածով