Հարկ վճարողների կողմից 2023թ. հունիս ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 719 274, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը 38 224-ով կամ 5.6%-ով: Այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից։
Հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով` 2023թ. հունիս ամսվա ընթացքում իրականացվել է 55.4 մլն գործարք` 1044.5 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային 2.6 մլն գործարքով կամ 5.0%-ով, իսկ արժեքային` 204.7 մլրդ ՀՀ դրամով կամ 24.4%-ով: