Ծառայողական քննություն կանցկացվի. Ավինյանն անդրադարձել է աղբահանության խնդրին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Երևանի աղբահանության խնդրի պատճառները հասկանալու համար ծառայողական քննություն կանցկացվի։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Աղբահանության խնդիրը, որը սրվել էր Երևանում, քաղաքային կառույցների, վարչական շրջանների ու մասնավոր ընկերությունների համատեղ աշխատանքի արդյունքում մեղմվել է»,– ասաց նա:

Նրա խոսքով` պետք է կենտրոնանալ խնդրի հիմնավոր լուծման վրա։

Փոխքաղաքապետը նշեց, որ ծառայողական քննությունը կօգնի հասկանալ աղբահանության խնդրի պատճառները, որպեսզի հետագայում նման հարցեր չառաջանան։

Նախորդ շաբաթ ամենօրյա ռեժիմով 495 սանմաքրման աշխատակիցներ մաքրություն են իրականացրել Երևանում։ Աղբահանություն է կատարում 31 աղբատար մեքենա, թվով 4 փոշեկուլ մեքենաներ իրականացնում են քաղաքի փողոցների մաքրությունը: Փողոցները լվացվում են 22 ջրցան մեքենաներով:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով