Արցախում բազմաթիվ խանութների դիմաց արդեն օրեր շարունակ հերթեր չկան: Պարզապես բոլորը գիտեն, որ այդ խանութներում էլ ոչինչ չկա, տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը:
Հերթերի շարքերը ձգվում են հիմնականում կաթնամթերքի արտադրամասի դիմաց: Վառելիքի բացակայության պատճառով արտադրանքի մեծ մասն արդեն չեն կարողանում խանութներ հասցնել և վաճառում են հենց տեղում: Վերջին օրերին նույն պատկերն է նաև հացի արտադրամասերի հարևանությամբ: Այս դեպքում էլ վառելիքի դեֆիցիտն է խնդիրը: Շատերը խանութներում հացի սպասելու փոխարեն գերադասում են արտադրամասի դիմաց հերթ կանգնել և օրվա հացը գնել:
Արցախում հանրային տրանսպորտի աշխատանքը վտանգված է. փոխնախարար
«Մայրաքաղաքում բացի երկու երթուղիներից, որոնք ծայրամասային թաղամասերն են սպասարկում, դադարեցված է հասարակական տրանսպորտի շահագործումը. զգալիորեն կրճատվել է նաև միջշրջանային երթուղիների շահագործումը»,-ներկայացրել է Վ. Հարությունյանը` ընդգծելով, որ օրեցօր իրավիճակը վատթարանում է, և, այսպես շարունակվելու դեպքում, ստիպված ամբողջությամբ կդադարեցվի հանրային տրանսպորտի աշխատանքը։
Ազգային ժողովի նախագահը կոչ է անում միջազգային միջկառավարական ինստիտուտներին հատուկ քրեական տրիբունալ հիմնել Ադրբեջանի ղեկավարության նկատմամբ՝ Արցախի Հանրապետության տարածքում ժամանակակից համակենտրոնացման ճամբար ստեղծելու հանցագործության համար, որը պարբերաբար ոչնչացնում է Լեռնային Ղարաբաղի բնիկ ժողովուրդ հանդիսացող բնակչությանը:Ազգային ժողովի նախագահ Ա. Թովմասյանըը լիահույս է, որ ժողորդի կողմից ընտրված Գերագույն մարմնի ուղերձն անարձագանք չի մնա, և միջազգային հանրությունն ու միջկառավարական ինստիտուտները անձնատուր չեն լինի ագրեսորներին և մարդասպաններին, այլ տեր կկանգնի Արցախի Հանրապետության ժողովրդին:
Արցախի խորհրդարանի ղեկավարը համոզված է,որ վերը նշված վտանգներից խուսափելու միակ միջոցը Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն է՝ «ճանաչում հանուն փրկության» սկզբունքի հիման վրա:
Արցախի Հանրապետության հասարակական կազմակերպությունները չափազանց կարևորում են եվրոպական գործընկերների կոչը՝ ճանաչե՛լ Արցախի բնիկ հայ բնակչության ինքնորոշման իրավունքի իրացումը՝ որպես կենսական անհրաժեշտություն։
«Կիսում ենք այն տեսակետը, որ անհրաժեշտ է օգտագործել բոլոր լծակները, որպեսզի Արցախի կարգավիճակն արտացոլի իր բնիկ հայ բնակչության ժողովրդավարական կամարտահայտումը, ինչպես նաև ստեղծի պայմաններ՝ կայուն խաղաղության և անվտանգության համար։ Միևնույն ժամանակ խստագույնս դատապարտում և անընդունելի ենք համարում Բրյուսելում կայացած վերջին հանդիպման արդյունքներով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունը, որով որպես Արցախի ժողովրդին հումանիտար աջակցություն տրամադրելու ուղի դիտարկվել է Աղդամ- Ստեփանակերտ ճանապարհը։ Ընդգծում և հիշեցնում ենք, որ հումանիտար աղետի մեջ գտնվող ժողովրդին տրամադրվող աջակցությունը չի կարող լինել նրա արժանապատվության ոտնահարման գնով, մի երկրից, որը բացի ատելությունից, տառապանքներից և ցավերից այլ բան առաջարկել չի կարող»,- ասված է հայտարարությունում: