Երգչուհի Շակիրան կրկին կասկածվում է հարկերից խուսափելու մեջ. նոր հետաքննություն է սկսվել

2 Min Read

Իսպանիայի դատարանը թույլատրել է դատախազությանը ևս մեկ հետաքննություն սկսել երգչուհի Շակիրայի նկատմամբ հարկեր չվճարելու գործով: 2021 թվականին նրա դեմ արդեն գործ են հարուցել նմանատիպ մեղադրանքներով ՝ 14,5 մլն եվրոյի չափով հարկային խարդախության վերաբերյալ։

Երգչուհուն կասկածում են 2018 թվականին եկամտահարկից և գույքահարկից խուսափելու մեջ։ Դատարանում չեն հստակեցրել, թե ինչ գումարի մասին է խոսքը։ Reuters-ի մեկնաբանության մեջ Շակիրայի իրավաբանները հայտնել են, որ նոր գործ հարուցելու մասին իսպանական դատախազության ներկայացուցիչներից դեռ ոչ մի ծանուցում չեն ստացել, և նշել են, որ երգչուհին մեղադրանքների մասին տեղեկացել է մամուլից: Արտիստի ներկայացուցիչները հավելել են, որ նա «միշտ գործել է օրենքին համապատասխան և լավագույն հարկային փորձագետների խորհրդով»: Նրանց խոսքով ՝ այժմ Շակիրան բնակվում Է ԱՄՆ-ի Մայամի քաղաքում և «վստահ է հարկային գործերով բարենպաստ որոշումների հարցում»:

Հետաքննությամբ կզբաղվի Էսպլուգես դե Լյոբրեգատ քաղաքի դատավորը, որը գտնվում է Բարսելոնայի մոտակայքում: Ավելի վաղ այդ քաղաքի դատարանում սկսվել էր Շակիրայի դեմ առաջին հայցի քննությունը 2012, 2013 և 2014 թվականներին 14,5 մլն եվրոյի հնարավոր հարկային խարդախության գործով: Մեղադրող կողմի վարկածով՝ երգչուհին այդ ժամանակի մեծ մասն անցկացրել է Իսպանիայում, որտեղ ապրել է այդ ժամանակ իր ֆուտբոլիստ ամուսնու՝ Ժերար Պիկեի հետ, ուստի պետք է հարկեր վճարի թագավորությանը: Շակիրայի պաշտպանությունը պնդում է սակայն, որ նա Իսպանիա է տեղափոխվել միայն 2015 թվականին, իսկ մինչ այդ եղել է Բահամյան կղզիների հարկային ռեզիդենտը: Մեղադրանքի քննությունը սկսվել է 2021 թվականին։

Կիսվեք այս հոդվածով