Սիցիլիայի ափերի մոտ՝ 5 տոննա կոկաին տեղափոխող նավի վրա, ադրբեջանցիներ են ձերբակալվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

0 Min Read

Սիցիլիայի ափերի մոտ ձկնորսական նավում հայտնաբերվել և առգրավվել է 5,3 տոննա քաշով և 850 միլիոն եվրո արժողությամբ կոկաինի ռեկորդային խմբաքանակ, հայտնում է իտալական ANSA պարբերականը։

Թմրանյութը տեղափոխվել է նավով՝ Պալաուի դրոշի ներքո։ Նավի ուղերթի մեկնարկի ու ժամանման կետը չի նշվում։

Ձերբակալվել է 35 մարդ, այդ թվում՝ նավի անձնակազմի հինգ անդամ։ Նրանք Ադրբեջանի, Ուկրաինայի, Թուրքիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Ալբանիայի և Թունիսի քաղաքացիներ են։

Կիսվեք այս հոդվածով