Իլոն Մասկը մեկ օրում «աղքատացել է» 20 միլիարդ դոլարով

1 Min Read

Ամերիկացի միլիարդատեր, ձեռնարկատեր Իլոն Մասկը, որի «կայսրության» մեջ են մտնում Tesla-ն, SpaceX-ը, Twitter-ը, Neuralink-ը և Boring Co-ն, հուլիսի 20-ին 20,3 մլրդ դոլար է կորցրել։ Պատճառն այն է, որ Tesla-ն հայտարարել էր, որ կարող է նվազեցնել էլեկտրական մեքենաների գինը․ այս հայտարարությունից հետո ընկերության բաժնետոմսերի գինն ընկել է 9,7%  տոկոսով՝ կազմելով 262,90 դոլար։

Մասկի՝ 234,4 մլրդ գնահատվող կարողության այս նվազումը Bloomberg-ի միլիարդատերերի վարկանիշային աղյուսակում ընդգրկված միլիարդատերերի կարողության՝ երբևէ տեղի ունեցած յոթերորդ ամենամեծ նվազումն է։ Չնայած դրան՝ Մասկի կարողությունը դեռ 33 միլիարդով գերազանցում է աղյուսակում երկրորդ տեղը զբաղեցնող LVMH-ի նախագահ Բեռնար Առնոյի կարողությանը։

Bloomberg-ի միլիարդատերերի վարկանիշային աղյուսակում երրորդ տեղը զբաղեցնում է Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը, որի կարողությունը գնահատվում է 155 միլիարդ դոլար։

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով