Ասիական զարգացման բանկը 2023 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը պահպանել է 6,5 տոկոսի մակարդակում, նշված է բանկի հուլիս ամսվա տնտեսական հետազոտության մեջ։
Ըստ դրա` գնաճը Հայաստանում զգալիորեն նվազել է։ 2022 թվականի հունիսին այն կազմել է 10,3%, իսկ 2023 թվականի հունիսին 2017 թվականից ի վեր առաջին անգամ բացասական է եղել (-0,5%)։ Արդյունքում Հայաստանի Կենտրոնական բանկը մեկ տարվա ընթացքում առաջին անգամ նվազեցրել է առանցքային տոկոսադրույքը՝ 10,75 տոկոսից հասցնելով 10,5 տոկոսի։
Ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ԱԶԲ -ն ակնկալում է գնաճի կրճատում՝ 10,6% — ից մինչև 7,8%:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում