Սույն թվականի հուլիսի 24-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով կթողարկի AMANLBB2LER8 տարբերակիչ ծածկագրով անվանական արժեկտրոնային պարտատոմսերի 2023 թվականի դոլարային տրանշը` հետևյալ պայմաններով.
- Ընդհանուր ծավալը՝ 5 մլն․ ԱՄՆ դոլար
- Արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը՝ 4,25 %
- Շրջանառության ժամկետը՝ 27 ամիս
- Արժեկտրոնի վճարում՝ եռամսյա պարբերականությամբ
- Թողարկման/տեղաբաշխման սկիզբ՝ 24/07/2023
- Տեղաբաշխման ավարտ՝ 22/09/2023
- Մարման ամսաթիվ՝ 24/10/2025
Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ և ունենալու են շուկա ստեղծող (Marketmaker):
IDBank-ի ֆինանսական տնօրեն Արման Ասատրյանի խոսքով՝ Բանկի պարտատոմսերը այսուհետ հնարավոր կլինի ձեռք բերել նաև առցանց տարբերակով․ «Ուրախ ենք, որ թվայնացման գործընթացն արդեն հնարավորություն է տալիս մեր հաճախորդներին ձեռք բերել Բանկի կողմից թողարկված պարտատոմսերն առանց Բանկ այցելելու։ Սա ևս մեկ քայլ է՝ ուղղված մեր հաճախորդների հարմարավետությունն ապահովելուն և, իհարկե, նրանց ժամանակը խնայելուն», – ասում է Արման Ասատրյանը։
Պարտատոսմեր ձեռք բերելու համար պարզապես անհրաժեշտ է IDBanking.am առցանց հարթակում մուտք գործել «Արժեթղթեր» բաժին, ընտրել պարտատոմսերի տեսակն ու քանակը և կատարել գնում։ Պարտատոմսերը ձեռք բերելուց հետո դրանց մասին ամբողջական ինֆորմացիան հասանելի կլինի Idram&IDBank հավելվածում․ «Բանկինգ» բաժնի «Պարտատոմսեր» ենթաբաժնում ներկայացված է պարտատոմսերի տարբերակիչ ծածկագիրը, քանակը, անվանական արժեքը, տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը, արժեկտրոնի վճարման օրը և պարտատոմսերի մարման օրը։
Պարտատոմսերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղմամբ։
Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում ՀՀ ԿԲ նախագահի 07 հոկտեմբերի 2022թ. թիվ 1/489 Ա որոշմամբ հաստատված ծրագրային ազդագրի շրջանակում։ Ծրագրային ազդագրի, դրա լրացման էլեկտրոնային տարբերակներին և սույն թողարկման հիմնական պայմաններին կարելի է ծանոթանալ IDBank-ի պաշտոնական կայքում:
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում