ՀՀ կառավարությունը «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ»–ին մաքսատուրքից ազատման արտոնություն տվեց 8.5 մլրդ դրամի չափով։ Որոշումն այսօր ընդունվել է ՀՀ կառավարության նիստում։
Նախագիծը ՀՀ կառավարությանն էր ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Արտոնություն ստանալու համար ընկերության ներկայացված ապրանքների արժեքը կազմել է 175.5 մլրդ դրամ: Ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել ծխախոտի արտադրության համար։
Թողարկված արտադրանքի 80% և ավելին «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ»–ը նախատեսում է արտահանել ԵԱՏՄ և երրորդ երկրներ։
Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 150 նոր աշխատատեղ՝ մինչև 807 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում