Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
Բադասյանը դժվարացվա ժամկետներ նշել, թե երբ կավարտվեն շինարարական աշխատանքները․ «Կոնկրետ ժամկետ չեմ կարող նշել, բայց շուտով»,- ասաց Բադասյանը։
Հարցին, թե անցակետում շինարարական աշխատանքների ավարտից հետո Հայաստանի և Թուրքիայի սահմանը բացվելո՞ւ է երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար, ինչպես ավելի վաղ պայմանավորվել են Հայաստանի և Թուրքիայի կառավարությունները, Բադասյանը պատասխանեց․ «Դա Պետական եկամուտների կոմիտեի իրավասությունների շրջանակներում գտնվող հարց չէ»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում