«Սեպուհ»-ն արդեն  ութ ավտոմեքենա է հավաքել. Քերոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

«Սեպուհի» արտադրած 8 ավտոմեքենան արդեն ունեն պետհամարանիշ, կարող են վաճառվել, ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ էկոմոնիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Երկու տարի է` աշխատում ենք ընկերության հետ։ Ի սկզբանե ԵԱՏՄ կարգավորումներն այնպիսին են, որ փոքր մեքենաշինությունը բավականին բարդ գործընթաց է, և մենք ստիպված եղանք ընկերության կողքին լինել բավականին երկար ժամանակ` մինչև որ ստացվի ՀՀ–ում արտադրված մեքենանների պետական գրանցումն ապահովենք, քանի որ վինկոդը (ավտոմեքենայի նույնականացման համար) հայկական է»,– նշեց նախարարը։

Ավտոարտադրող գործարանը գտնվում է Նոր Նորք համայնքում։

Ընկերությունն արդեն ութ մեքենա հավաքել է` թեթև մարդատար «Tivoli» քրոսովեր և «Rexton» ամենագնաց:

Մանրամասները՝ տեսանյութում։

Կիսվեք այս հոդվածով