Երևանում ապօրինի կանգնակները հեռացվում են, տնտեսվարողները՝ տուգանվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Երևանի ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված ստվարաթղթե ու փայտե արկղերի, մետաղական ու պլաստմասե արգելանշանների տեսքով ապօրինի կանգնակները խոչընդոտում են երթևեկությունն ու կայանումը, դրանք հեռացվում են, տնտեսվարողները՝ տուգանվում, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Ճանապարհի երթևեկելի հատվածում օրենքն արգելում է կանգնակ տեղադրել: Չկա նման վայր կամ տեղ, որտեղ թույլատրվում է կանգնակ դնել: Դրանք, իհարկե, տարբեր պատճառներով են տեղադրվում՝ գումար շորթելու, հատկացված ծառայողական կայանատեղի այլ մարդկանց մուտքը չթույլատրելու համար»,- ասում է Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Կիսվեք այս հոդվածով