Ճամբարային հատուկ սանրվացքով ու հագեցած առօրյայով 7-ամյա Արմանն ու ընկերները Հանքավանում են: «Հայորդի» ճամբարն է միավորել արցախյան պատերազմներում զոհվածների երեխաներին:
Հուլիսի 18-ին շուրջ 200 փոքրիկների հանքավանյան արկածներին միացավ նաև Իդրամ Ջունիորը:
«Հայորդի» ճամբարն արդեն 3-րդ տարին անընդմեջ դառնում է Հայաստանում ամենամեծ ճամբարը, որտեղ զոհվածնեի երեխաներն են ապրում: Տարբեր հերթափոխերով ճամբարը տևում է 7 օր:
Այս ընթացքում IDram-ի և IDBank-ի աջակցությամբ « Հայորդիի» մասին նաև ֆիլմ է նկարահանվել: Այսօր, արդեն, Իդրամ Ջունիորի թիմը Հանքավանում երեխաների համար ֆինանսական գրագիտության փոքրիկ դաս է անցկացնում:
«Հայորդի» ճամբարը կձգվի մինչև օգոստոսի վերջ, այս ընթացքում ոչ միայն ազգային պարեր, մաքուր օդ, այլև բազմաթիվ կրթական ու ժամանցային ծրագրերի կմասնակցեն երեխաները:Եվ այս ամենը նաև` մի դրամի ուժով:
Հիշեք, որ յուրաքանչյուրդ կարող եք դառնալ բարի կամքի դեսպան՝ միանալով «Մի դրամի ուժը» նախաձեռնությանը։ Դրա համար ընդամենը պետք է ձեր բոլոր վճարումներն անեք Idram&IDBank հավելվածով, Idram.am, IDBanking.am առցանց հարթակով կամ ընկերությունների տերմինալներով։
Մանրամասները՝տեսանյութում
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում