Որքան միս է օգտագործվում ՀՀ-ում՝ 1 շնչի հաշվով. Որ տեսակի միսն է առավելապես նախընտրելի աշխարհում

2 Min Read

Պատկերացրեք՝ ընտանիքով կամ ընկերներով գնում եք քաղաքից դուրս, պատրաստում եք հայկական համեղ խորովածը, զրուցում եք միմյանց հետ և վայելում եք հրաշալի բնությունը։ Այս տեսարանը շատ ենք սիրում մենք բոլորս և ամառային այս թեժ օրերին բոլորս էլ վայելում ենք նման հաճելի պահեր:

Ամերիկացիներն արդեն կարող են համտեսել լաբորատորիայում աճեցված միսը

Ընդհանուր առմամբ, մսամթերքը աշխարհի տարբեր խոհանոցների անբաժանելի մասն է, որով պատրաստվում են հազարավոր հայտնի ու անհայտ ուտեստներ։ Աշխարհում մսամթերքի հիմնական տեսակների օգտագործումը հարևան երկրների շրջանում բաշխված է հետևյալ կերպ․

Գծապատկեր 1․ Աշխարհի տարբեր երկրներում մսամթերքի օգտագործումը

Առաջին հորիզոնականում է թռչնամիսը։ Վերջինս օգտագործվում է աշխարհի 70 երկրում։
Երկրորդ հորիզոնականում է ձուկը և ձկնամթերքը, որը օգտագործում են 56 երկրներում։
Երրորդ հորիզոնականում է խոզի մսի օգտագործումը՝ 29 երկիր։

27 երկրում մեծամասամբ օգտագործում են տավարի միս։ Եվ վերջապես ցուցակը եզրափակում է ոչխարի միսը, որը մեծ մասշտաբներով օգտագործվում է 5 երկրում։

Մեծամասամբ ինչ տեսակի մսամթերք են օգտագործում Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում․

Մեծամասամբ ինչ տեսակի մսամթերք են օգտագործում Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում․
Գծապատկեր 2․ Մսամթերքի տարբեր տեսակների օգտագործումը Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում

Հայաստանում առաջին հորիզոնականում է հայտնվել տավարի միսը։
Պարզվում է՝ մեր երկրում 1 շնչի հաշվով օգտագործվում է 23,9 կգ տավարի միս 1 տարում։

Վրաստանում և Ադրբեջանում առաջին տեղում է թռչնամիսը, որի օգտագործման ծավալները 1 շնչի հաշվով կազմում է համապատասխանաբար  18,2 կգ և 14,4 կգ։

Երկրորդ հորիզոնականում Հայաստանում հայտնվել է թռչնամիսը՝ 15,3 կգ, Վրաստանում ձուկը և ձկնամթերքը՝ 10կգ, Ադրբեջանում տավարի միսը՝ 13,5 կգ։

Հայաստանում և Վրաստանում խոզի մսի օգտագործումը հայտնվել է երրորդ հորիզոնականում՝ համապատասխանաբար 8,1կգ և 9,3կգ ծավալներով։ Ադրբեջանում տարեկան կտրվածքով 1 շնչի հաշվով օգտագործվում է 8,4 կգ ոչխարհի միս։

☑️Վերջում փաստենք, որ վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ Հարավային կովկասի երեք հանրապետություններից ամենամսակերը Հայաստանն է, որտեղ 1 տարվա կտրվածքով 1 շնչի հաշվով սպառվում է 56 կգ մասամթերք։ Այս ցուցանիշը Ադրբեջանում և Վրաստանում կազմում է համապատասխանաբար  39 կգ և 45 կգ:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով