Կրիպտոարժույթի օրական փոխանակման և առևտրի ծավալով աշխարհում առաջին հարթակը՝ Բինանսը, նշում է հիմնադրման 6 տարին:
«Այն, ինչ սկսվեց որպես պարզ երազանք, վերածվեց գլոբալ հարթակի, որն ապահովում է ֆինանսական հասանելիություն ավելի քան 140 միլիոն մարդու ամբողջ աշխարհում»,- ասել է գործարար Չենպեն Չժաոն:
Դիմելով ամբողջ աշխարհում սփռված աշխատակիցներին՝ Չժաոն հիշեցրել է համեստ սկիզբի մասին, երբ ընդամենը 15 միլիոն դոլարով սկսել է ճանապարհորդությունը կրիպտոարժույթի փոխանակման ոլորտում: Գործարկումից երկու շաբաթ անց, մասնավորապես 6 տարի առաջ` 2017 թ.-ի հուլիսի 14-ին, Binance փոխանակումը սկսել է 2 լեզվով և 5 թոքենով, մարքեթինգի բաժին չի ունեցել, իսկ հաճախորդների աջակցության թիմը խնդրել են գործընկերներից:
Այսօր Binance-ն ապահովում է ավելի քան 600 թոքեն ավելի քան 40 լեզվով, իսկ հաճախորդների աջակցման թիմն ունի հազարավոր աշխատակիցներ աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում նաև՝ Հայաստանում: Նրա խոսքերով՝ գործարկումից երկու ամիս անց բախվել են կարևոր փորձության հետ. 2017 թ.-ի սեպտեմբերի 4-ին Չինաստանն արգելք է դրել կրիպտոարժույթների փոխանակման և ICO-ների (արժույթի նախնական առաջարկների) վրա:
«Որոշ հաշվարկներ անելուց հետո թիմը զանգահարեց ինձ։ Նրանք հարցրեցին, թե արդյոք պետք է օգտագործենք մեր սեփական միջոցները օգտատերերին փոխհատուցելու համար: Ընդհանուր գումարը 6 մլն ԱՄՆ դոլար էր, որն այն ժամանակ շատ մեծ թիվ էր՝ մեր բյուջեի 40%-ից ավելին։ Բոլորս միաձայն համաձայնեցինք: Դա Binance-ի պատմության մեջ ամենամեծ միանվագ ծախսն էր՝ որպես տոկոս, այն ժամանակ դեռ շահութաբեր չէինք: Իմ գլխում ընդամենը երկու բառ կար՝ պաշտպանի՛ր օգտատերերին։ Եվ պարզվում է՝ աշխարհը նախընտրում է ճիշտ վարվողներին։ Մեր գործողություններին համաշխարհային կրիպտոհանրությունը չափազանց դրական արձագանքեց: Շատ օգտատերեր ամբողջ աշխարհից դիմեցին մեզ: Մեկ ամսից ունեինք արդեն 120 հազար օգտատեր և սկսեցինք շահույթ ստանալ։ Այդ պահից աշխատում ենք շահույթով»,- արձանագրել է նա՝ ավելացնելով, որ օգտվողների բազան տարեցտարի աճում է:
Չենպեն Չժաոն հիշել է, որ 2017 թ.-ի դեկտեմբերի 18-ին մի քանի ընկերոջից ստացած շնորհավորանքներից հետո է միայն հասկացել, որ Binance-ը դարձել է աշխարհի ամենամեծ կրիպտոբորսան առևտրի ծավալների առումով, և այդ արդյունքը պահպանել է մինչ օրս։ Նա արձանագրել է, որ այսօր Binance.ԱՄՆ-ն ունի 43 պետական թույլտվություն (Փողերի փոխանցման, փող ուղարկելու լիցենզիաներ):
«Մենք հպարտ ենք 17 երկրներում մեր լիցենզիաներով և գրանցումներով, ինչը վկայում է մեր կարգավորող դիրքորոշման, համապատասխանության և մեր գործադրած հսկայական ջանքերի մասին: Կարծում ենք, որ կանոնակարգերը, հատկապես նրանք, որոնք ուղղված են օգտատերերի պաշտպանությանը և նորարարությունների խրախուսմանը, կարևոր դեր են խաղում ոլորտի երկարաժամկետ հաջողության մեջ»,- ասել է Չ.Չժաոն՝ շարունակելով, որ բաց են ու պարտավոր համագործակցել օրենսդիր մարմինների հետ՝ ձևավորելու թվային ակտիվների ապագան:
Այսօր կրիպտոարժույթների ոլորտի կարգավորումները կատարելիս Binance-ը ստանձնում է առաջատարի դերը և համագործակցում կարգավորողների հետ ամբողջ աշխարհում՝ ապահովելու ոլորտն առաջընթացը: Նա արձանագրել է, որ չնայած անորոշություններին, շատ երկրներում առաջընթացն արագ տեմպերով է արձանագրվում: Հասկանալի է, որ այն երկրները, որ առաջինն են դա անում, հսկայական առավելություն կունենան այն երկրների նկատմամբ, որ ձգձգում են: Պատմության շրջադարձային կետում ենք»,- եզրափակել է Binance-ի հիմնադիրը:
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
- 140 մլն մարդ վստահում է Binance-ին կրիպտոարդյունաբերության ոլորտում:
- 18,8 մլն մարդ հետևում է վերջին նորություններին Binance-ի հարթակներում:
- Binance բջջային հավելվածի օգտատերերի վարկանիշը 5-ից 4.7 է:
- 11,9 մլն մարդ օգտագործել է Binance Earn-ը՝ պասիվ եկամուտ ստեղծելու համար:
- 70 երկրում 11,5 մլն մարդ ընտրում է Binance Pay-ը՝ հեշտ և անվտանգ վճարումների համար:
- 40 երկրում ավելի քան 2,4 մլն մարդ կրիպտոարժույթ է ծախսում Binance Card-ով:
- Binance NFT-ի մեկնարկից ի վեր վաճառվել է 3,9 մլն NFT:
- Ավելի քան 1 մլն Binance նվեր-քարտ է նվիրվել ընկերների և ընտանիքների:
- Ավելի քան 7000 թվային բովանդակություն ստեղծող և 1,4 մլն օգտատեր ամեն օր կարծիքներ են կիսում և նորություններ կարդում Binance Feed-ում:
- 39 մլն մարդ ավելի քան 240 երկրում կատարել է իրենց սեփական հետազոտությունը Binance ակադեմիայի հետ:
- Binance Labs-ը ներդրումներ է կատարել ավելի քան 200 նորարարական նախագծերում:
- $28 մլն նվիրաբերվել է Binance բարեգործական հիմնադրամին՝ աջակցելով միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում: