Wildberries-ը գործարկել է հյուրանոցների ամրագրման և փաթեթային տուրերի ծառայություն

1 Min Read

Wildberries-ը գործարկել է նոր տուրիստական ծառայություններ, որոնցում հասանելի կլինի հյուրանոցների ամրագրում և փաթեթային տուրեր Ռուսաստանում և արտերկրում ՝ ընդհանուր մոտ երկու միլիոն տարբեր առաջարկներով։

«Առցանց հարթակը գործընկերների հետ համագործակցությամբ գործարկել է նոր տուրիստական ծառայություններ ՝ փաթեթային տուրերի վաճառք, որոնք ներառում են թռիչք, կացարան, ապահովագրություն և տրանսֆեր, ինչպես նաև հյուրանոցների ու հոսթելների ամրագրում Ռուսաստանում և արտերկրում»,-նշված է հաղորդագրության մեջ:

Ամրագրման համար հնարավոր է վճարել ինչպես առցանց Wildberries-ի միջոցով, այնպես էլ տեղում։

Մարտի վերջին Wildberries-ը հայտնել էր, որ զբոսաշրջային ծառայությունների պորտալ է գործարկել։ Այն ներառում է ոչ միայն ավիատոմսերի առաջարկներ, որոնք նախկինում արդեն ներկայացվել էին հարթակում, այլ նաև ավտոբուսի և գնացքի տոմսեր:

TAGGED:
Share This Article