Ռուսները տարանջատել են բարեկամ և թշնամի երկրները. Ո՞ր հորիզոնականում է Հայաստանը

3 Min Read

Աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները պայմանավորված են Երկրորդ աշխարհամարտից հետո կուտակված և  դեռ չլուծված խնդիրներով։ Մարդկության անգործությունը ինչպես միշտ հանգեցնում է կործանարար հետևանքների։ Երկրորդ աշխարհամարտից հետո փաստացի չստացվեց ձևավորել առավել արդար աշխարհակարգ։ Ինչպես և միշտ է եղել, նորից հարցերի լուծման հիմնական բանալին ուժն է։


Հացահատիկային գործարքից դուրս գալը թանկ կարժենա Ռուսաստանի համար․ Սալիվան


 Դրա վառ վկայությունն է արցախահայության ցեղասպանությունը, որը փաստացի կրկին իրականացվում է թուրքերի ձեռքով՝ ունենալով միջազգային հանրության լիակատար աջակցությունը։ Ապրում ենք մի աշխարհում, որտեղ շանտաժը դարձել է միջազգային հարաբերությունների վարման հիմնական գործիքներից մեկը։ Դրանից օգտվում են բոլորը՝ և՛ առաջադեմ թվացող Արևմուտքը, և՛ իբրև գաղութացման դեմ պայքարող Արևելքը։
Արցախահայությունը պահանջում է թույլ չտալ ցեղասպանության շարունակությունը, սակայն դեռևս բոլորը լուռ են։ Մեզ համար հատկապես կարևոր է ռուսների արձագանքը Արցախում տեղի ունեցող իրադարձություններն։

Այս մասով հետաքրքիր հարցում է արվել ռուսների շրջանում՝ տարանջատել բարեկամ և թշնամի երկրները։ Հարցումն իրականացվել է 2023թ-ի մայիսին։ Այստեղ, իհարկե, երևում է պետական քարոզչության ազդեցությունը: Արձանագրվել են բավականին հետաքրքիր արդյունքներ,  որոնցով կցանկանանք կիսվել մեր ընթերցողների հետ․

Գծապատկեր 1․ Ռուսների համար բարեկամ և թշնամի համարվող երկրները

Հարցվածների 72%-ը ՌԴ-ի հիմնական թշնամի է համարում ԱՄՆ-ին՝ հիմք ընդունելով այն փաստը, որ ներկայիս ճգնաժամի երկարացման հիմնական հովանավորն ԱՄՆ-ն է։

Երկրորդ տեղում է հայտնվել ՄԲ-ն՝ 51% արդյունքով։ Նկատենք, որ որոշ դրվագներում Մեծ Բրիտանիայի հռետորաբանությունը Ռուսաստանի նկատմամբ ավելի կոշտ է, քան ԱՄՆ-ինը։ Հիշեցնենք, որ դեռևս վաղ անցյալում Մեծ Բրիտանիան դեմ չէր ԽՍՀՄ-ի նկատմամբ միջուկային զենք կիրառելուն։

Երրորդ հորիզոնականում է հայտնվել Գերմանիան՝48% արդյունքով։ Նման վարկանիշ ունի նաև Լեհաստանը, որը ՈՒկրաինայի զենքի և զինամթերքի հիմնական մատակարարներից է:

Հետաքրքիրն այն է, որ ռուսների միայն 26%-ն է Ուկրաինային թշնամի համարում։ Բոլորս տեսնում ենք, որ ՈՒկրաինան այն երկիրն է, որը ձեռնոց է նետել Ռուաստանին և դեմ չէ ռուսների նկատմամբ կասետային զինատեսակներ կիրառելուն։

Մյուս կողմում են Ռուսաստանի բարեկամները։
Առաջին տեղում է Բելառուսը, որին բարեկամ է համարում ռուսների 77%-ը։ Սակայն արդյոք Լուկաշենկոյի Բելառուսը նույնքան հավատարիմ կծառայեր ռուսներին, եթե չլիներ Պուտինի ուժի ցուցադրոմը Լուկաշենկոյի նկատմամբ։

Բարեկամների շարքում երկրորդ հորիզոնականում զարմանալիորեն Չինաստանն է, այն պարագայում, երբ Ռուաստանը փուլ առ փուլ վերածում է վերջինիս հումքային կցորդի։

Ըստ ռուսների՝ բարեկամ երկիր է նաև Հնդկաստանը, որը միլիարդավոր դոլարների պայմանագրեր է կնքում ԱՄՆ-ի և արևմտյան բազմաթիվ երկրների հետ։

Ռուսաստանի բարեկամների շարքում է դասվում Ղազախստանը, որի ակնհայտ հակառուսական վարքագիծը երևաց և երևում է ռուս-ուկրաինական հակամարտության հենց սկզբից։

Հայաստանին բարեկամ համարում է ռուսների ընդամենը 16%-ը։ Սակայն, մեր համոզմամբ Հայաստանը պետք է լիներ այս ցուցակի առաջնային հորիզոնականներում։ Հայերը, չնայած Ռուսաստանի հակահայկական և թուրքամետ քաղաքականության, շարունակում են մնալ ՌԴ-ի միակ դաշնակիցը Հարավային Կովկասում։ Կորցնել Հայաստանի նման դաշնակցին, նշանակում է աշխարհաքաղաքակամն զգալի զիջումների գնալ:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով