Ճապոնիայի կառավարությունը «Sumco»-ին՝ սիլիցիումի թիթեղների/silicon wafer/ խոշոր արտադրողին, կտրամադրի մինչև $530 մլն սուբսիդիա՝ կիսահաղորդչային բարակ կտրվածքների արտադրության հզորությունն ու ծավալն ավելացնելու նպատակով. սա իրականացվում է երկրի՝ կիսահաղորդչային արդյունաբերության խթանման ջանքերի շրջանակներում, փոխանցում է Reuters-ը:
Որ ընկերությունն է դառնալու Rapidus-ի տեխնոլոգիական դոնորը՝ կիսահաղորդիչների արտադրության ոլորտում
«Sumco»-ն նախատեսում է $1.6 մլրդ ներդնել գործարանային շենքերում եւ սարքավորումներում։ Ընդ որում՝ Ճապոնական METI-ի (Էկոնոմիկայի, առեւտրի եւ արդյունաբերության նախարարություն) սուբսիդիան կծածկի ծախսերի 1/3-ը: «Sumco»-ի բաժնետոմսերը, որոնք «Shin-Etsu Chemical»-ի հետ միասին վերահսկում են համաշխարհային կիսահաղորդչային բարակ կտրվածքների շուկայի մոտ կեսը, աճել են 8% – ով՝ համեմատած Nikkei 225 բազային ինդեքսի 0,8% աճի հետ։
Ճապոնիան սուբսիդավորում է չիպերի արտադրողներին և մատակարարներին, այդ թվում ՝ թայվանական TSMC-ին՝, աշխուժացնելու համար արդյունաբերությունը երկրի ներսում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում