Հայկական Ucom բջջային օպերատորը և Apple կորպորացիան՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում պաշտոնական դիստրիբյուտոր հանդիսացող Asbis ընկերության միջոցով այսօր Երևանում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել:
Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հայտարարել է, որ բջջային օպերատորը Apple-ի հետ համագործակցում է 2015 թվականից ի վեր՝ նրանց սարքերի լիազորված վաճառք իրականացնելով։
Նրա խոսքով՝ առաջին համատեղ նախագծերից մեկը կլինի Ucom-ից գնված MacBook-ը ընկերության գրասենյակ բերելու, հանձնելու և հավելավճարով նորը ստանալու հնարավորությունը (trade-in սխեմա): Այն գործելու է բիզնեսի համար։
«Ասբիս Կովկաս, Կենտրոնական Ասիա և Մոլդովա» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Յագլովն էլ հայտարարել է, որ այս կերպ բիզնեսին հնարավորություն է ընձեռվում թարմացնել իրենց սարքերը: Կարելի է ինքնուրույն վաճառել դրանք երկրորդային շուկայում, բայց կարելի է նաև մի փոքր ավելի էժան գնով փոխանցել մասնագիտացված ընկերությանը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում