Թուրքական լիրայի արժեքը դոլարի նկատմամբ թարմացրել է պատմական նվազագույն արպժեքը եւ առաջին անգամ հաղթահարել է մեկ դոլարի դիմաց 27 լիրայի հոգեբանական նշագիծը, վկայում են սակարկությունների տվյալները:
Երեւանի ժամանակով ժամը 13.04-ի դրությամբ դոլարի փոխարժեքը թուրքական լիրայի նկատմամբ նախորդ փակման 26.3486-ի մակարդակից բարձրացել է մինչև 27.0075 լիրա մեկ դոլարի դիմաց:
Նման դինամիկա է նկատվում Թուրքիայի կենտրոնական բանկի առանցքային տոկոսադրույքի որոշման նախաշեմին, որը պետք է հրապարակվի հուլիսի 20-ին:
Թուրքիայի կենտրոնական բանկը հունիսին հայտարարել էր, որ կշարունակի աստիճանաբար խստացնել դրամավարկային քաղաքականությունը, քանի դեռ գնաճի կանխատեսումը զգալիորեն չի բարելավվել։ Կարգավորիչը հունիսի 22-ին ավելի քան երկու տարվա ընթացքում առաջին անգամ բարձրացրել է առանցքային տոկոսադրույքը ՝ 8,5 տոկոսից մինչեւ 15 տոկոս, ընդ որում վերլուծաբաններն այն ակնկալում էին 21 տոկոսի սահմաններում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում