Երևանի Արաբկիր վարչական շրջանում բացվել է քաղաքացիների սպասարկման նոր կենտրոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Արաբկիրի բնակիչներն այսուհետ վճարումներ կկատարեն քաղաքացիների սպասարկման նոր սրահում: Վարչական շրջանի շենքում բացված սպասարկման միասնական կենտրոնում բնակիչները նաև իրենց դիմումները կներկայացնեն:

«Սպասարկման սրահը գործելու է  «Մեկ պատուհանի» սկզբունքով: Հարկերով և սենյակներով մտնելու փոխարեն բնակիչները մեկ տեղում կկատարեն իրենց վճարումները» ,- նշել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Հայկ Մուշեղյանը:

16 «պատուհանով» գործող նոր սրահում քաղաքացիների սպասարկումն իրականացվում է հերթագրման էլեկտրոնային համակարգով: Հերթագրվել հնարավոր է նաև նախապես:

Մանրամասները՝ տեսանյութում։

Կիսվեք այս հոդվածով