ՀՀ-ն ունի ամուր ֆինանսական համակարգ, որը հենված է բանկերի, ապահովագրական ընկերությունների, վարկային կազմակերպությունների և այլ ֆինանսական ինստիտուտների վրա: Այս համակարգի անխափան աշխատանքից է կախված ֆինանսական ռեսուրսների անխափան շարժը երկրի ներսում և դրանից դուրս:
Ինչպես տնտեսության ցանկացած ոլորտ, այս ոլորտը ևս կարիք ունի ներդրումների, որոնք կօգնեն ընդլայնել գործունեության շրջանակները:
Ինչպես տարբերել կեղծ ներդրումները. պարզաբանում է Սամվել Մարտիրոսյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ուսումնասիրենք ՀՀ ֆինանսական կազմակերպություններում ոչ ռեզիդենտների կողմից բաժնետիրական կապիտալում իրականացրած ուղղակի, պորտֆելային ներդրումները և տրամադրված վարկերը` ըստ երկրների:
Այս վերլուծությունը կատարենք մաքուր պաշարների սկզբունքով:
✓Հիշեցնենք, մաքուր պաշարներն ընդգրկում են 1988թ. մինչև 2023թ. մայիսի վերջն ընկած ժամանակահատվածում ինչպես գործառնության արդյունքում իրականացված ներդրումների ծավալների հանրագումարը, այնպես էլ պարտավորությունների գծով մարումները, գների, փոխարժեքի և այլ փոփոխությունների` արտակարգ իրավիճակների, մեխանիկական սխալի և կազմակերպության ուղղակի լուծարման արդյունքում իրականացված փոփոխությունները, ինչպես նաև հաշվեգրված, սակայն չստացված/չվճարված շահաբաժինները և տոկոսավճարները:
ՀՀ ֆինանսական կազմակերպություններում ոչ ռեզիդենտների կողմից իրականացված ներդրումների մաքուր պաշարների ծավալները 2023թ-ի մայիսի վերջի դրությամբ կազմել է 2,765,456 մլն դրամ, որից 931,817 մլն դրամը ուղղակի ներդրումների ծավալներն են։
Ուսումնասիրենք ներդումների վերոնշյալ ծավալներում զգալի մասնաբաժին ունեցող պետությունների առաջին եռյակը․
ՎԿ տվյալները փաստում են, որ ընդհանուր ներդրումների ծավալներում 7,7% մասնաբաժին ունի Լյուքսեմբուրգը։
Կիպրոսի և Շվեյցարիայի մասնաբաժինները համապատասխանաբար կազմել են 7,4% և 6,4%։
Մյուս կողմում ուղղակի ներդրումների ծավալներն են։ Այստեղ զգալի դերակատարում ունեն Կիպրոսը, Շվեյցարիան և Վիրջինյան կղզիները, որոնք ունեն համապատասխանաբար 21,5%, 18,7% և 14,6% մասնաբաժիններ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում