Նախատեսվում է փոփոխել Գարեգին Նժդեհի փողոցի երթևեկությունը. Քաղաքապետարան

1 Min Read

Երևանյան գիշերային լուսավորությունը մեկ ժամով կերկարացվի: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ քայլեր են ձեռնարկվում արդեն հաջորդ տարվանից արտաքին լուսավորության ցանցը ողջ գիշեր վառ պահելու համար: Այս մասին BanksNews.am-ը տեղեկանում է Քաղաքապետարանի հաղորդագրությունից:

Մայրաքաղաքում վորքաութ (workout) մարզաձևը զարգացնելու նպատակով բոլոր վարչական շրջաններում կկառուցվեն մարզասարքերով հագեցած հատուկ մարզահրապարակներ: Ընդհանուր առմամբ շահագործման կհանձնվի 24 բակային տարածք:

Շինբարեկարգման ծրագրերով ընթացիկ տարում մայրաքաղաքում շուրջ 60 թեքահարթակ կկառուցվի: Հանձնարարվել է գործընթացն իրականացնել՝ պահպանելով համապատասխան նորմերը:

Մեկնարկել են Թամանյանի արձանին հարակից տարածքի բարեկարգումը:

Մյասնիկյան պողոտայում խցանումները մեղմելու նպատակով կատարվել են ուսուսումնասիրություններ: Հաշվի առնելով միջազգային փորձը՝ նախատեսվում է ձեռք բերել հատուկ տեխնիկա, որը հնարավորություն կտա ծանրաբեռնված երթևեկության ժամերին լրացուցիչ գոտի ավելացնել հանդիպակաց ուղղության հաշվին՝ տեղաշարժելով բաժանիչ գոտում տեղակայված պատնեշները:

Հասարակական տրանսպորտի համար երթևեկելի նոր գոտիներ ներդնելու նպատակով նախատեսվում է փոփոխել Գարեգին Նժդեհի փողոցի երթևեկությունը: Այստեղ ևս կառանձնացվեն ավտոբուսային գծեր: Փողոցն ընտրվել է՝ հաշվի առնելով հասարակական տրանսպորտի 21 երթուղիների սպասարկումն ու երթևեկության խտությունը:

Կիսվեք այս հոդվածով