Աղբահանության տեխնիկայի հետ կապված որոշակի խնդիրներ ունենք: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Նա նշեց, որ պետք է նաև երևանցիներին որոշակի ժամանակացույց ասել, թե որ տեխնիկան ինչ ժամկետում է համալրվում, քանի որ կան վարչական շրջաններ, որտեղ աղբահանության հետ կապված խնդիրներ կան:
Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը հաստատեց՝ որոշ վարչական շրջաններում և թաղամասերում սրվել է աղբահանության խնդիրը, խախտվել է ժամանակացույցը, կան կուտակումներ և աղբամանների գերբեռնվածություն:
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում