ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2021 թվականին նախագահական ժամկետի ավարտից հետո իր հրապարակային ելույթներից առնվազն 12 միլիոն դոլար է վաստակել: Այս մասին հայտնում է Wall Street Journal պարբերականը ՝ վկայակոչելով ԱՄՆ-ի ծառայողական էթիկայի վարչության նոր զեկույցը:
«Նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ելույթների համար վաստակել է ավելի քան 12 միլիոն ԱՄՆ դոլար հոնորարների տեսքով և առնվազն 13 միլիոն ԱՄՆ դոլար իր արտասահմանյան գոլֆի և հանգստի օբյեկտների աշխատանքից՝ նախագահի պաշտոնը թողնելուց հետո», — գրում է պարբերականը:
Հաղորդվում է, որ Սպիտակ տունը լքելուց հետո Թրամփը 15 հանրային միջոցառում է անցկացրել, որոնցից յուրաքանչյուրը նրան բերել է 150 հազարից մինչև 2,5 միլիոն ԱՄՆ դոլար: Թրամփի հայտարարության համաձայն՝ նրա կինը՝ Մելանյա Թրամփը, նույնպես կարողացել է 2021 թվականից ի վեր ելույթներից ավելի քան մեկ միլիոն դոլար եկամուտ ստանալ:
Բացի այդ, զեկույցը ցույց է տալիս, որ Թրամփը եկամտի զգալի մասը ստացել է իր արտասահմանյան գոլֆի օբյեկտների աշխատանքից: Շոտլանդական Աբերդին քաղաքի գոլֆի խաղադաշտից նա վաստակել է առնվազն յոթ միլիոն ԱՄՆ դոլար, իսկ Իռլանդիայում գտնվող հյուրանոցից ու խաղադաշտից՝ 6,2 միլիոն ԱՄՆ դոլար:
Նյու Յորքում և Հյուսիսային Կարոլինա նահանգում ամերիկյան գոլֆի խաղադաշտերը Թրամփին բերել են ավելի քան 50 միլիոն ԱՄՆ դոլար:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում