Ստեփանակերտում մեկնարկել է անժամկետ հանրահավաք

0 Min Read

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում մեկնարկել է համաժողովրդական անժամկետ շարժման հանրահավաքը։
Այն սկսվել է հայրենիքի պաշտպանության համար հերոսաբար ընկածների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով եւ Տերունական աղոթքով։

Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը հուլիսի 13-ին հղած ուղերձում հայտարարել էր, որ Արցախում անժամկետ շարժում են սկսում։

Հիշեցնենք, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը ադրբեջանցիների կողմից փակվել է 2022 թ. դեկտեմբերի 12-ից:

Share This Article