Ինդոնեզական Բալի առողջարանային կղզին հաջորդ տարվանից մեկ անձի համար 150 հազար ռուփի (մոտ 10 դոլար) չափով զբոսաշրջային վճար կսահմանի, միջոցները կուղղվեն մեծ թվով զբոսաշրջիկներից տառապող կղզու էկոլոգիայի վերականգնմանը, հաղորդում է Jakarta Post-ը՝ վկայակոչելով Բալիի վարչակազմին:
Գանձումը կկատարվի էլեկտրոնային եղանակով բոլոր զբոսաշրջիկներից, որոնք Բալի են ժամանում արտասահմանից կամ Ինդոնեզիայի այլ նահանգներից և չի գանձվի Ինդոնեզիայի քաղաքացիներից, գրում է հրատարակությունը ՝ վկայակոչելով Բալիի նահանգապետ Վայյան Կոստերի խոսքերը:
Նահանգապետը նաև հայտարարել է, որ Բալիի իշխանությունները չեն վախենում օտարերկրյա տուրիստական հոսքի նվազումից՝ զբոսաշրջային վճարի պատճառով:
«Դա խնդիր չէ», – ասել է նա ՝ ընդգծելով, որ հավաքված գումարը կուղղվի շրջակա միջավայրի պահպանմանը և կղզում ավելի կատարյալ ենթակառուցվածքների ստեղծմանը:
«Բալիում ճանապարհորդությունները կդառնան ավելի հարմարավետ և անվտանգ», – հայտարարել է նա:
Պաշտոնական տվյալներով ՝ անցյալ տարի Բալի կղզի է այցելել ավելի քան երկու միլիոն զբոսաշրջիկ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում