Գնաճ, գործազրկություն, տնտեսական աճ. ինչպիսին է համեմատական պատկերը Հարավային Կովկասի երկրներում

2 Min Read

Մեր տարածաշրջանը գտնվում է լուրջ փոփոխությունների շրջանում։ Բոլորիս աչքի առաջ տեղի է ունենում արցախահայության նկատմամբ ցեղասպանություն, սակայն բոլորը սահմանափակվում են միայն կոչերով։

Ադրբեջանի այս պահվածքը դատապարտելի է, մինչդեռ նման իրավիճակում դեռ փորձ է արվում կարգավորել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները։


Հայաստանը բարեկեցության ցուցիչով առաջ է անցել Ադրբեջանից և Թուրքիայից․ Բագրատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ


Մյուս կողմից Վրաստանում նկատվում են հարաբերությունների որոշակի բարելավում հարևան ՌԴ-ի հետ։ Այս բարդ տարածաշրջանում  գործընթացներին հետևելը կարևոր նախապայման է մրցակցությունից դուրս չմնալու նպատակով։

Այս առումով հետաքրքիր է ուսումնասիրել 2023թ-ի առաջին եռամսյակում Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում արձանագրված տնտեսական արդյունքները․

Գծապատկեր 1․ Տնտեսական իրավիճակը Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում

Վիճակագրական տվյալները փաստում են, որ Հայաստանը տնտեսական հաջողությունների առումով տարածաշրջանում շարունակում է արձանագրել հարաբերական հաջողություններ։ Մասնավորապես, ունենք ամենաբարձր տնտեսական աճը, որը 2023թ․-ի առաջին եռամսյակում կազմել է 12%։

Նույն եռամսյակում Վրաստանում տնտեսական աճը կազմել է 8%, իսկ Ադրբեջանն արձանագրել է նվազագույն աճ՝ 0,2%։

2023թ-ի հունիսին Հայաստանում արձանագրվել է գնանկում 0,5% մակարդակում, իսկ Վրաստանում՝ 0,6% գնաճ է։

Ադրբեջանում գնաճի վերաբերյալ տեղեկատվությունն առկա  է 2023թ-ի մայիս ամսվա համար։ Նույնիսկ այս պարագայում երկրում գնաճը շատ բարձր է՝ 12%։ 2023թ-ի առաջին եռամսյակում ամենաբարձր գործազրկության մակարդակը դիտվել է Վրաստանում՝ 18%։

Երկրորդ տեղում է  Հայաստանը 14% մակարդակով։

Ադրբեջանում 2023թ-ի առաջին եռամսյակում արձանագրվել է նվազագույն գործազրկության մակարդակ՝ 6%։

2023թ-ի մայիսին միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում ամենաբարձրն է եղել՝ $674։ Վերջինս նախորդ ամսվա համեմատ աճել է 2%-ով։

Ադրբեջանում մայիսին աշխատավարձը կազմել է $538, որը համեմատած Հայաստանի և Վրաստանի հետ ամենացածրն է։

Ադրբեջանում աշխատավարձերը նախորդ ամսվա համեմատ աճել են 2%-ով։ Հետաքրքիր է՝ այդ ինչպես է պատահում, որ Հայաստանը տնտեսական աճով գերազանցում է Ադրբեջանին մի քանի անգամ, սակայն աշխատավարձերը աճում են նույն չափով։

Վրաստանում աշխատավարձերը ներկայացվում են մարտ ամսվա համար։ 2023թ-ի մարտին փետրվարի համեմատ աշխատավարձերը Վրաստանում նվազել են 3%՝ կազմելով $664։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով