Ծխելն արգելելու մասին օրենքը խայտառակություն է. Խաչատուր Սուքիասյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

1 Min Read

Ուզում եմ անդրադառնալ ծխելն արգելելու մասին օրենքին, որը խայտառակություն է, քանի որ բոլոր տեղերում ծխում են, Ազգային ժողովում ելույթի ժամանակ հայտարարեց պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։

«Մենք օրենք ենք ընդունում,  սակայն այդ ռեսուրսը չունենք, որ բոլոր սրճարաններում և ռեստորաններում հետևենք՝ ծխում են, թե՞ չէ։ Մենք՝ որպես պատգամավորներ, եթե տեսնում ենք սրճարանում 20 հոգի ծխում են, մենք ի՞նչ, պետք է գնանք ասե՞նք։

Կամ սրճարանի պատնեշի մոտ մարդը իր ընկերոջ հետ կանգնած ծխում է, այն դուրս է համարվում, բայց դա ո՞նց է դուրս, նույն սրճարանն է։ Եթե խոր մտածեինք՝ այլ գործիքներ կգտնեինք։ Եթե չեն գտել, ես կխնդրեմ հեղինակներին՝ թող հետ գնան, մի տարին մոնիթորինգ անեն, մտնեն սրճարաններ, հարցնեն՝ պարոն, ձեզ մոտ քանի՞ հոգի են ծխում»,-հայտարարեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով