Հայաստանում արգելվեցին «մասնավոր» հրավառությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Հրավառ նյութերի ներմուծումն ու վաճառքը, որոշ բացառություններով, այսուհետ կարգելվի։

ԱԺ–ն 60 կողմ , 22 ձեռնպահ ձայների հարաբերկացությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

2024 թվականի հունվարից հրավառություն կիրականացվի միայն համայնքային, պետական նշանակության տոների ժամանակ` պետության կողմից կազմակերպվող կարևոր միջոցառումների ընթացքում:

Օրենքի նախագիծը ՔՊ– ական պատգամավոր Սիսակ Գաբրելյանը առաջարկել էր 2022 թվականի օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո, որի հետևանքով 16 մարդ մահացավ։

Մանրամասները՝ տեսանյութում։

TAGGED:
Share This Article